• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Բալայանը Ուտրեխտի տղամարդկանց ակումբի անդամներին ներկայացրեց Հայաստանը

03 փետրվարի, 2020

Փետրվարի 3-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց շուրջ 150-ամյա պատմություն ունեցող Ուտրեխտի տղամարդկանց ակումբում՝ որպես պատվավոր հյուր և հիմնական բանախոս։

Ակումբի անդամներ են հանդիսանում անվանի քաղաքական և հասարակական գործիչներ, գործարար, բանկային, գիտակրթաական, մշակութային և մի շարք այլ շրջանակների ներկայացուցիչներ։


Հայաստանի մասին ՀՀ դեսպանի դասախոսությանը ներկա էին ակումբի շուրջ ութսուն անդամներ։

Դեսպան Բալայանը ներկաներին պատմեց հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմության և ներկայումս խորացող գործընկերության մասին, տեղեկացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների մասին, անդրադարձավ Հայաստանի գործարար միջավայրին, զբոսաշրջիկներին առաջարկվող լայն ծառայություններին, ներկայացրեց օտարերկրյա ներդրումների համար հայաստանյան շուկայի հնարավորությունները, ապա ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին։


Դասախոսությանը նախորդած ընթրիքին ակումբի անդամներին մատուցվեց հայկական գինի և կոնյակ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: