• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի առողջապահական պատվիրակության պատվին ընդունելություն դեսպանությունում

21 փետրվարի, 2020
Հայաստանի առողջապահական պատվիրակության պատվին ընդունելություն դեսպանությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 21-ին դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած Նիդերլանդներում գտնվող պատվիրակության և Հայաստանում առողջապահական PUM ավագ փորձագետների կազմակերպության ներկայացուցիչների, նիդերլանդահայ բժիշկների։

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց PUM-ին օրինակելի համագործակցության, առողջապահական ներկայացուցչական պատվիրակության այցելությունը նախաձեռնելու, կազմակերպելու և արդյունավետ անցկացնելու համար։

«PUM-ի ակտիվ աջակցության և ներգրավվածության շնորհիվ հայ-նիդերլանդական բազմաշերտ համագործակցությունը համալրվեց նաև առողջապահական ոլորտով, և մեր պատվիրակությունը Հայաստան է վերադառնում հստակ տեսլականով և փոխգործակցության ընդլայնման հստակ ծրագրերով»,-նշեց դեսպան Բալայանը։

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց այցի կազմակերպիչներին հագեցած և բովանդակային ծրագրի համար՝ համոզմունք հայտնելով, որ առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության ներուժի իրացման մեկնարկն արդեն տրված է։
Ընդունելությանը ամփոփվեցին այցելության արդյունքները և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա քայլերի վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: