• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Բալայանի այցելությունը Ասեն

02 մարտի, 2020
Դեսպան Բալայանի այցելությունը Ասեն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 2-ին դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Ասեն, ուր՝ Դրենթս թանգարանում «Արարատի կախարդանքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսին ընդառաջ առանձին հանդիպումներ ունեցավ Դրենթե նահանգում Թագավորի հանձնակատար (նահանգապետ) Ջետա Կլայնսմայի, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտի, Դրենթս թանգարանի տնօրեն Հարի Թուփանի հետ։ Հայաստանի դեսպանի այցելության պատվին Դրենթեի նահանգային իշխանությունների գրասենյակի առջև բարձրացվել էր ՀՀ պետական դրոշը։

Թագավորի հանձնակատարի և Ասենի քաղաքապետի հետ հանդիպումներին դեսպան Բալայանը ներկայացրեց հայ-նիդերլանական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը։ Քննարկվեցին ապրիլի 12-ին նախատեսված ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հաստատման հնարավորությունները։

Դրենթս թանգարանի տնօրենի և ղեկավարության հետ հանդիպմանը ամփոփվեցին ցուցահանդեսի նախապատրաստական և կատալոգի հրապարակման աշխատանքները, քննարկվեցին բացման արարողության մանրամասները։

Ասենում Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնի՝ Vanderveen-ի սեփականատերերի հետ, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ցուցահանդեսի վեց ամիսների ընթացքում առևտրի կենտրոնում հայկական արտադրության ապրանքների վաճառք կազմակերպելու, ինչպես նաև կենտրոնի մշակութային սրահներում Հայաստանին նվիրված միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: