• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Բալայանի այցելությունը Royal Flora Holland

11 մարտի, 2020
Դեսպան Բալայանի այցելությունը Royal Flora Holland
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 11-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Royal Flora Holland ընկերություն, որը ծաղիկների, բույսերի և տնկիների վաճառքով զբաղվող ամենամեծ աճուրդային կազմակերպությունն է աշխարհում։ Ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ժակ Գուսենսի ուղեկցությամբ դեսպանը շրջայց կատարեց ընկերության տարածքով, ծանոթացավ վերջինիս գործունեությանն ու տարվող աշխատանքների ծավալներին, որտեղ 35 աճուրդային ժամացույցների առջև և առցանց ուղիղ գնումների միջոցով ամեն օր կատարվում է շուրջ 100 հազար գործարք։

Ժակ Գուսենսը պատմեց, որ բացի տեղական արտադրանքի համար կենտրոնատեղի ծառայելուց իրենց կազմակերպությունը ներկրում և արտահանում է տարբեր տարածաշրջանների ծաղկեգործական ընկերությունների արտադրանքը աշխարհի բոլոր մայրցամաքներում գտնվող հարյուրից ավել երկրներ։

Դեսպան Բալայանը Ժակ Գուսենսին ներկայացրեց ծաղիկների բարձր պահանջարկը Հայաստանում և ԵԱՏՄ շուկաներում և այդ համատեքստում քննարկվեց Հայաստանի հետ փոխգործակցության հնարավորությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: