• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

<<Ամրապնդելով կանանց ներգրավումն ու դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներում - ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի 20-ամյակ>> խորագրով վեբինար

10 հունիսի, 2020
<<Ամրապնդելով կանանց ներգրավումն ու դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներում - ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի 20-ամյակ>> խորագրով վեբինար
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Քրիստինե Ստեփանյանը հունիսի 10-ին մասնակցեց Նիդերլանդներում Ալբանիայի դեսպանության կողմից կազմակերպված <<Ամրապնդելով կանանց ներգրավումն ու դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներում - ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի 20-ամյակ>> խորագրով վեբինարին։

Վեբինարի բանախոսներն էին Նիդերլանդներում Ալբանիայի դեսպան Աիդա Սակիքին, Նիդերլանդներում Շվեդիայի դեսպան Աննիկա Մարկովիչը, ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատար Լամբերտո Զանիերը և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության միջազգային իրավունքի հարցերով գլխավոր իրավախորհրդատու, դեսպան Մարի Յակոբսոնը։

Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱԿՀ անդամ երկրներում կանանց ներգրավման ընդլայնման անհրաժեշտությանը, հակամարտությունների կանխարգելման հարցում համընդգրկուն հասարակությունների ձևավորման կարևորությանը, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման բոլոր փուլերում կանանց դերակատարությանը։

Քննարկման համատեքստում Ք․ Ստեփանյանը նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահող և Մարդու իրավունքների խորհրդի անդամ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կանանց հզորացումը, նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում: Միաժամանակ, հաշվի առնելով հակամարտությունների ընթացքում կանանց թիրախավորումը, Ք․ Ստեփանյանը խնդրեց բանախոսներին անդրադարձ կատարել համավարակի պայմաններում նրանց անվտանգության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: