• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակության այցը Եվրոպոլի գրասենյակ

10 փետրվարի, 2022

Փետրվարի 10-ին Հաագայում Եվրոպոլի գրասենյակ էր այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը: Պատվիրակությանն ուղեկցում էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դեսպանության կցորդ Վիվիանա Քալաեջյանը։

Այցի նպատակն էր քննարկել 2021 թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ստորագրած «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրի շրջանակներում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման և պահպանման, ազգային կոնտակտային կետի և կապի սպայի նշանակման, համաձայնագրից բխող հետագա անհրաժեշտ քայլերը, տեխնիկական և իրավական գործիքները և այլն։

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունեց Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։ Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորեց ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի ոլորտում, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի և այլ ոլորտներում տեղեկատվության փոխանակման գործում։
Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Տիկին դը Բոլն իր հերթին պատրաստակամություն հայտնեց զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով հանցավորության դեմ համատեղ պայքարի կարևորությունը։

Համագործակցությունն ամրապնդելու նպատակով ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ մասնավորապես 2022 թ. երկրորդ կիսամյակում Քեթրին դը Բոլի՝ ՀՀ այց կազմակերպելու վերաբերյալ։
Այցի ընթացքում տեղի ունեցան նաև մի շարք հանդիպումներ Եվրոպոլի ղեկավար կազմի հետ. ներկայացվեցին Եվրոպոլի օպերատիվ կարողությունները, վիճակագրությունը, իրավական կարգավորումները և այլն։ Հանդիպումներ եղան Վրաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի կապի սպաների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց գործառույթները։

Աղբյուրը՝ ՀՀ Ոստիկանություն

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: