• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի այցը Միջազգային քրեական դատարան

16 հուլիսի, 2025

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Զավալա Գիլերի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն և փաստահեն արդարադատության ապահովման համար:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հռոմի կանոնադրությամբ նախատեսվող պարտավորություններին համապատասխանեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ներքին իրավական գործընթացների մանրամասները: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային փորձիև տեխնիկական օժանդակության կարևորությունը:

Միջազգային քրեական դատարան այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է նաև ՄՔԴ դատախազի տեղակալ Մեյմ Նիանգի հետ:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն՝ ուղղված միջազգային իրավական մեխանիզմների զարգացմանը և իրավական շրջանակի ամրապնդման գործում երկխոսության շարունակականության ապահովմանը:

Երկուստեք կարևորվել է ՄՔԴ և միջազգային իրավական մեխանիզմների դերը կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գրառում է կատարել Միջազգային քրեական դատարանի պատվավոր հյուրերի մատյանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: