• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՔԶԱԿ մասնակից պետությունների համաժողովի 30-րդ նստաշրջանին

28 նմբ, 2025

Նոյեմբերի 24-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 30-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը:

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է չտարածման ռեժիմի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերներին և ընդգծել զինաթափման գործիքակազմի ամրապնդման գործում միջազգային գործընկերների կողմից միասնական և համադրված ջանքերի գործադրման  կարևորութունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթներին և նպատակներին և քիմիական զենքից զերծ աշխարհի համընդհանուր տեսլականին:  Ընգծվել է, որ Կազմակերպությանն անդամակցելուց ի վեր Հայաստանը հետևողականորեն առաջ է մղել քիմիական զենքի և դրա սպառնալիքի լիակատար վերացմանն ուղղված օրակարգը՝ համոզված լինելով, որ այն հնարավոր է ապահովել միայն միջազգային հանրության կողմից համընդհանուր կերպով հավատարիմ լինելու միջոցով:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի համար քիմիայի խաղաղ օգտագորման առաջնահերթությունը: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբետ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև ՔԶԱԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածության խորացման պատրաստակամությունը: Նշել է, որ միջազգային գործընկերների հետ արդյունավետ երկխոսության միջոցով Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ուղղված Կոնվենցիայի դրույթների պահպանմանը, նպատակների կյանքի կոչմանը, պատասխանատվության բարձրացմանը և քիմիական զենքի օգտագործման բացառմանը:

Ծանոթագրություն. 2025թ. նոյեմբերի 24-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովն ընտրվել է Մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: