• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության Մասնակից պետությունների համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահության ստանձնում

24 նոյեմբերի, 2025
Քիմիական զենքի արգելման կազմակերպության Մասնակից պետությունների համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահության ստանձնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը։ 

Նախագահության ստանձնման կապակցությամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովը նշել է. «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանձնել այս պատասխանատու պաշտոնը։ Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։ Հայաստանը պատրաստ է ներդնելու իր փորձը տարաձայնությունները կամրջելու և կառուցողական լուծումներ գտնելու հարցում։»

Ընդհանուր հարցերով հանձնաժողովը ՔԶԱԿ Մասնակից պետությունների համաժողովի կարևորագույն մարմինն է` բաղկացած ՔԶԱԿ մասնակից բոլոր պետություններից, որտեղ քննարկվում են բովանդակային հիմնական այն հարցերը, որոնց զգայունությունից ելնելով մասնակից պետությունների միջև հնարավոր չի եղել համաձայնության հասնել։ Այսպիսով, Հանձնաժողովի հիմնական գործառույթը վերջինիս հասցեագրված հարցերի վերաբերյալ մասնակից բոլոր պետությունների ներկայացրած առաջարկների դիտարկումը և կոնսենսուս ձևավորելու նպատակով բանակցությունների անցկացումն է։ 

Որպես նախագահող՝ Հայաստանին վերապահված է նշյալ քննարկումներն ու բանակցությունները համակարգելու գործառույթը՝ աշխատանքներ տանելով ներգրավված բոլոր կողմերի հետ։ Նախագահողը վճռորոշ դերակատարում ունի ոչ պաշտոնական խորհրդակցությունների անցկացման և բանակցությունների ուղղորդման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: