• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին

ՀԱՂՊԱՏԻ ԽԱՉՔԱՐԸ

(11-րդ դար)

Ներկայացվող խաչքարի բնօրինակը գտնվում է Հայաստանի ամենանշանավոր միջնադարյան հուշարձանային համալիրներից մեկում՝ «Հաղպատ» վանական համալիրում (10-13-րդ դարեր)։ Վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Խաչքարը հայկական մշակույթին բնորոշ ուղղաձիգ կանգնեցված ուղղանկյուն սալ է, որի արևմտյան երեսը զարդարվում է խաչապատկերով և ուղեկցող զարդամոտիվներով (հայկական խաչքարագործությունը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում)։ Խաչքար կանգնեցվել է և այսօր էլ կանգնեցվում է ամենատարբեր հիշարժան առիթներով: Խաչքարային հա­րյուրավոր արձանագրություններ հավաստում են, որ խաչքարը կարող էր կանգնեցնել ցան­կացած հավատացյալ, ցանկացած առիթով, որը չէր հակասում ժամանակի քրիստոնեական պատկերացումներին։ Խաչքարերի ամենամեծ հավաքածուները մեզ հասել են միջնադարյան վանքերից ու գերեզմա­նոցներից։

Ներկայացվող խաչքարը գտնվում է Հաղպատի Կաթողիկե ՍԲ Նշան եկեղեցու արևելյան կողմում՝ Մեծ գավիթ-ժամատան ներսում։ Այն ունի 1 մետր լայնություն և 2 մետր բարձրություն, թվագրվում է 11-րդ դարով։ Քարի արևմտյան երեսի վրա տեղավորված է բուսական նախշերով զարդարված, եռաստիճան պատվանդանի վրա կանգնեցված կենտրոնական խաչը։ Այն շրջապատված է կամարաձև նախշերով։

Խաչքարը հանդիսանում է հայկական խաչքարային մշակույթի 11-րդ դարի լավագույն նմուշներից մեկը։ Վանքի տարածքում կարելի է տեսնել նույնատիպ տասնյակ խաչքարեր։

Խաչքարագործությունը Հայաստանում շարունակվում է մինչ օրս։ Խաչքարի կրկնօրինակը պատրաստել է վարպետ՝ Տիգրան Բագամյանը։

 

Վարչապետ Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում՝ Խաղաղության պալատում, բացվել է հայկական խաչքար

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: