• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում հանդիպեց Մաաստրիխտի «Անի» միության անդամներին

05 նոյեմբերի, 2018
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նեյեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում հանդիպեց Մաաստրիխտի «Անի» հայկական միության անդամներին։  

«Անի» միության ղեկավար Լևոն Սարգիսը դեսպան Բալայանին ներկայացրեց Լիմբուրգ նահանգում հայկական ինքնության պահպանման ուղղությամբ ծավալած գործունեությունը, եկեղեցու հիմնադրման պատմությունը, միության օրակարգային և առաջիկա ծրագրերը, գործող կիրակնօրյա դպրոցի պայմանները, տեղական իշխանությունների հետ հայ համայնքի համագործակցությունը։ 

Այնուհետև Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ «Անի» միության անդամների հետ, որոնց ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և դրանց նշանակությունը։ Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստանի կառավարության ծրագրում արտաքին ոլորտի վերաբերյալ ամրագրված դրույթներին, արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով գործադրվող ջանքներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին և մի շարք այլ հարցերի։

Խոսելով հայ համայնքի դերակատարության և կարևորության մասին Տիգրան Բալայանը նշեց. «Հայաստանի դեսպանի առաքելության մեջ հաջողության հասնելու կարևոր գործոններից է հայ համայնքի աջակցությունը, ուստի ակնկալում եմ համատեղ աշխատել բոլորի հետ, քանի որ բոլորիդ դիտարկում եմ որպես Հայաստանի դեսպան՝ ձեր շրջապատում, ձեր բնակավայրերում և աշխատավայրերում։ Հուսով եմ, որ բազում նախաձեռնություններ ենք ունենալու և համատեղ ջանքերով հասնելու ենք դրանց իրականացմանը»։

Հանդիպման ժամանակ Տիգրան Բալայանը և դեսպանության խորհրդական Վարազդատ Պահլավունին պատասխանեցին միության անդամների տարբեր բնագավառների վերաբերող հարցերին։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: