• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր քարտուղարին

09 հունվարի, 2019
Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր քարտուղարին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 9-ին Հաագայում Հայայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդի հետ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Բալայանը բարձր գնահատեց Հաագա իր ժամանումից ի վեր արտգործանախարության տաբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և ՆԹ ԱԳՆ միջև հաստատավծ օրինակելի գործընկերային հարաբերությունների մասին։

Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրեց Հայաստանի արտգործանախարարությունում կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը և հայցեց Նիդերլանդների ԱԳՆ խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Նիդերլանդների ԱԳՆ կողմից ֆինանսավորվող զարգացման ծրագրերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց տասնամյակներ շարունակ Քլինգենդայլի միջազգային հարաբերությունների ինստիտուտում վերապատրաստման ծրագիրը իրագործելու համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: