• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվեց Սերգեյ Փարաջանովի ժառանգությունը

24 հունվարի, 2019

 Հունվարի 24-ին Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Արմինիուս եկեղեցում կայացավ «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձևաչափով ցուցադրությունը։

«Կինոյի տաճար» ծրագրի և վերջինիս շրջանակներում Փարաջանովի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանցի և Մարիա Սահակյանի ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպման, հայ դասական և ժամանակակից կինոյի մասին «Կինոմատենադարանի ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսին մասնակցում էին Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

Ծրագրի շնորհանդեսի բացմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ Շուշանիկ Միրզախանյանը խորհրդանշական համարեց «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված, մեծ ջանքերի շնորհիվ պահպանված և վերականգնված հատվածների ցուցադրությունը հենց Ռոտերդամում անցկացման հնարավորությունը, քանի որ հայ անվանի ռեժիսորն առաջին անգամ մեկնել է արտերկիր 30 տարի առաջ՝ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով։ Հատկանշական է նաև այն, որ ֆիլմի հատվածների ցուցադրությունը համընկնում է ևս մի քանի տարեդարձերի՝ Փարաջանովի 95-ամյակի, «Նռան գույնը» ֆիլմի արտադրության 50-ամյակի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի հետ։ Իր խոսքում տիկին Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց ինչպես Ռոտեդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող և ֆիլմերի ռեստավրատոր Դանիել Բըրդին, ով մեծ դերակատարություն է ունեցել ծրագրի կայացման գործում, այնպես էլ՝ բոլոր այն անձանց, ում ջանքերի շնորհիվ ժապավենները հրաշքով փրկվել են՝ բացառիկ հնարավորություն ընձեռելով մեզ այսօր դիտելու դրանք։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հաագայի «Աբովյան» մշակութային միության մանկական երգչախումբը և վերջինիս գեղարվեստական ղեկավար, սոպրանո Սվետլանա Աղաջանյանը։

«Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը և Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածների ինստալյացիոն ձևաչափով ցուցադրությունը ներկա էին կինոփառատոնի բազմաթիվ մասնակիցներ և հյուրեր, հոլանդահայ համայնքի անդամներ և ՀՀ դեսպանության աշխատակիցներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: