• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հանդիպումը Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ

01 ապրիլի, 2019
Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հանդիպումը Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Ապրիլի 1-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսացության (VVD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սվեն Կոպմանսի (Sven Koopmans-ի) հետ։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում հայ-հոլանդական հարաբերությունների աշխուժացման կապակցությամբ՝ վկայակոչելով բարձր մակարդակի հանդիպումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դեսպան Բալայանը Սվեն Կոպմանսին ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ կարևորելով բարեկամ պետությունների աջակցությունը դրանց իրագործմանը։ Նա զրուցակցին տեղեկացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին՝ շեշտելով, որ Հայաստանի համար առաջնահերթություն են մնում Արցախի կարգավիճակն ու նրա բնակչության անվտանգության ապահովումը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: