• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Բալայանը հանդեց Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության պետքարտուղարի հետ

24 սեպտեմբերի, 2019
Դեսպան Բալայանը հանդեց Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության պետքարտուղարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Արդարադատության և անվտանգության նախարարության պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլի հետ։

Ողջունելով դեսպան Բալայանին` պետքարտուղար Բրուկերս-Կնոլը ընդգծեց, որ ջերմությամբ է հիշում Սենատի նախագահի պաշտոնում Հայաստան կատարած այցելությունը:

Դեսպան Բալայանը ներկայացրեց երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնություններն ու ձեռնարկվող քայլերը, ծրագրվող բարձրաստիճան փոխայցելությունները, առևտրատնտեսական կապերի խորացման, մշակութային փոխանակումների ակտիվացմանն ուղղված ջանքերը։ Անկե Բրուկերս-Կնոլը գոհունակություն հայտնեց հայ-նիդերլանդական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ` հատուկ շեշտելով միգրացիայի բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև հաստատված օրինակելի համագործակցությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան և Եվրամիության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Ընդգծվեց, որ ազատականացման գործընթացի մեկնարկը համատեղ հանձնառություն է, որն ամրագրված է Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրերում և այլ կարևոր փաստաթղթերում։

Զրուցակիցները քննարկեցին անօրինական միգրացիայի կանխարգելման բնագավառում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: