• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արամ Ա կաթողիկոսի պատվին ընդունելություն Նիդերլանդներում

01 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 1-ին Նիդերլանդներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի այցելության կապակցությամբ Նիդերլանդներում Հայաստանի և Լիբանանի դեսպանությունների նախաձեռնությամբ՝ Լիբանանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արևմտյան Եվրոպայում հայ առաքելական եկեղեցու պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, Կաթոլիկ եկեղեցու Ուտրեխտի արքեպիսկոպոսը, Նիդերլանդներում գործող կրոնական կազմակերպությունների ղեկավարներ, Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ առաքելական եկեղեցիների խորհուրդների անդամներ։

Ողջունելով Արամ կաթողիկոսին և ներկաներին Հայաստանի և Լիբանանի դեսպաններ Տիգրան Բալայանն ու Աբդել Սատար Իսան կարևորեցին միջոցառման իրականացումը՝ նշելով, որ բարձրաստիճան հոգևորականը ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցին և Լիբանանն իր բազմազանությամբ։

Հայաստանի դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է լիբանցիներին Հայոց ցեղասպանությունից փրկված հայրենակիցներին օթևան տալու, հաստատվելու և ազգային վերելքի համար նպաստավոր պայմաններ ապահովելու համար՝ խորհրդանշական համարելով, որ այդ ամենի արդյունքում 1930թ. Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսությունը հաստատվեց Անթիլիասում։

Շնորհակալություն հայտնելով միջոցառման համար համար՝ Արամ Ա-ն շեշտեց, որ Լիբանանի և Հայաստանի դեսպանների կողմից համատեղ միջոցառման կազմակերպումը խորհրդանշում է երկու երկների փոխկապակցվածությունը, գործընկերությունն ու խաղաղսեր առաքելությունը։

Ընդունելության մասնակիցներին մատուցվեց հայկական գինի և լիբանանյան ուտեստ։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: