• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հաագայում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիային նվիրված գլխավոր միջոցառումը

05 մարտի, 2020
Հաագայում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիային նվիրված գլխավոր միջոցառումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 5-ին Հաագայի Pathe Buinnehof կինոթատրոնի մեծ սրահում «Կոմիքսները՝ ներառական արվեստ» խորագրի ներքո կայացավ Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված առաջին և գլխավոր միջոցառումը, որին ներկայացված էին մի շարք ֆրանկոֆոն երկրների հռչակավոր կոմիքսներ և դրանց հեղինակները։ Հայաստանը ներկայացված էր Մայրո ստեղծագործական խմբի կողմից ներկայացված «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» կոմիքսներով, որն այս միջոցառմանն ընդառաջ հրատարակվել է ֆրանսերեն լեզվով։

Իր բացման խոսքում Նիդերլանդներում Հայաստանի դեսպան, Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Տիգրան Բալայանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի 50-ամյակի հոբելյանական տարին կարևոր է հանգրվան է հետադարձ հայացք գցելու Ֆրանկոֆոնիայի ընտանիքի և դավանած արժեքների առաջմղման գործում արձանագրված արդյունքների վրա։

Դեսպան Բալայանը կարևորեց որպես իններորդ արվեստ ճանաչված կոմիքսների միջոցով ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածումն ու առաջ մղումը։

Այնուհետև կոմիքսների անվանի հեղինակներ Զեյնա Ամիռաշեդը, Էմիլ Բրավոն, Էմիլի Պլատոն, Ժան Օքիեն, Գի Դելիսը և Ջուդիթ Վանիստենդալը ներկայացրեցին իրենց աշխատանքները և դրանց նշանակությունը տարբեր երկրներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ։

Քննարկման ժամանակ ներկաները դիտեցին «Թավշյա հեղափոխությունը» կոմիքսների և դրա ստեղծման վերաբերյալ կարճ ֆիլմը, ապա դեսպան Տիգրան Բալայանը ներկաներին պատմեց ստեղծագործական խմբի կողմից Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ներկայացնելու նպատակների մասին։

Քննարկումներից հետո տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ընդունելություն, որին միջոցառումը կազմակերպած դեսպանությունները հյուրասիրեցին իրենց ազգային խմիչքներն ու ուտեստները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: