• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Նիդերլանդների դեսպանների այցելությունը Էյնդհովեն

13 հուլիսի, 2020

Հուլիսի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը այցելեցին Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի Էյնդհովեն քաղաք, որը հայտնի է որպես արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույց։ 

Էյնդհովենում դեսպաններ Տ․ Բալայանը և Ն․ Սխերմերսը՝ Էյնդհովենոմ ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլի վան դե Կերկհոֆի ուղեկցությամբ այցելեցին VDL Agrotech կոնցեռնի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցան գործադիր տնօրեն Բրայան ֆան Հոֆի և Holland Trade Support ընկերության տնօրեն Մորիս Կերենսի հետ։ Հանդիպման ընթացքում ծավալվեց համապարփակ քննարկում VDL Agrotech կոնցեռնի գործունեության, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ընթացիկ  և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Գոհունակություն հայտնելով Հայաստանում Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության հիմնման և Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հետ արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ՝ նիդերլանդական ընկերությունների ներկայացուցիչները կարևորեցին դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությունը առեւտրատնտեսական կապերի խթանման գործում։ 

Այնուհետև դեսպաններ  Տ․ Բալայանը և Ն․ Սխերմերսն այցելեցին «DAF trucks» ընկերություն, որի գործադիր տնօրեն Յոս Սմեթսերսի հետ մտքեր փոխանակվեցին ընկերության գործունեության, ինչպես նաև ընկերության կողմից նոր, այդ թվում՝ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորությունների շուրջ։ 

 Հանդիպումներին դեսպան Բալայանն ընդգծեց, որ Էյդնհովենում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հիմնական առաքելությունը տարածաշրջանի գործարար շրջանակներին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունների ներկայացնումն ու երկկողմ տնտեսական համագործակցության խթանումն է, իսկ Վիլի վան դե Կերկհոֆի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով գործարար և հասարակական շրջանակներում նրա հեղինակությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: