• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Հաագայում

06 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 6-ին Հաագայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։

Միջոցառման մեկնարկին ելույթով հանդես եկավ դեսպան Վիկտոր Բիյագովը՝ առանձնանշելով անկախության և խաղաղության անսակարկելի դերը Հայաստանի կայուն և զարգացող ապագայի կայացման գործում։

Վերստին ընդգծվեց Հայաստանի հանձնառությունը՝ հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, այդ ճանապարհին կարևորելով միջազգային գործընկերների և հատկապես Նիդերլանդների կառավարության դերը։

Վկայակոչելով Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրն ու TRIPP նախագիծը՝ դեսպան Բիյագովը վերստին ընդգծեց փաստաթղթի պատմական կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և բարգավաճման համար։

Ելույթում անդրադարձ կատարվեց նաև 2025 թվականի մարտին Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին, որը կարևոր հանգրվան է ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների մշտապես զարգացող ճանապարհին։ Այն ուղենշային դեր է կատարում մի շարք ոլորտներում համագործակցության հետագա խթանման տեսանկյունից։

Երեկոյին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Հաագայում նստավայր ունեցող միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Նիդերլանդներում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Միջոցառման մշակութային հատվածում Հաագայի «Աբովյան» միության սաների մասնակցությամբ կայացավ «Տերյան» մշակութային կենտրոնի պատրաստած հայկական ազգային տարազների ցուցադրություն։


Ցուցադրությունն ուղեկցվեց դաշնակահարներ Այլին Վարդանյանի, Ադամ Ակոպյանի և Մելինե Եղոյանի նվագակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: